Գլխավոր Լուրեր Ստամբուլի 7 շրջանում ավարտվել է քվեների վերահաշվարկը

Ստամբուլի 7 շրջանում ավարտվել է քվեների վերահաշվարկը

1
0

Թուրքիայում մարտի 31-ին կայացած ՏԻՄ ընտրությունների ընթացքում ամենամեծ անակնկալը գրանցվեց Ստամբուլում, որտեղ հաղթեց ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) թեկնածու Էքրեմ Իմամօղլուն։

Ընտրության արդյուքների հրապարակումից հետո, իշխող կուսակցության բողոքարկմամբ` Ստամբուլի 19 շրջանում որոշում կայացվեց կատարել քվեների վերահաշվարկ:

Թուրքական աղբյուրի տեղեկացմամբ` Ստամբուլին պատկանող «Իշխանաց կղզիներում», Բաքըրքյոյ, Ֆաթիհ, Բեյքոզ, Բաշաքշեհիր, Սարըյեր և Շիլեի շրջաններում ընտրություններին  անվավեր ճանաչված քվեների հաշվարկը ավարտվել է:

Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից ընտրված պատգամավոր Ահմեթ Համդի Չամլը նշել է, որ թեև այդ 7 շրջաններում ավարտվել է քվեների վերահաշվարկը,  իրենց կուսակցությունը կրկին բողոքներ ունի:

 

Աղբյուր`   ermenihaber.am