Գլխավոր Լուրեր Ստամբուլի քաղաքապետը դատապարտել է Թուրքիայի իշխանությունների արարքը

Ստամբուլի քաղաքապետը դատապարտել է Թուրքիայի իշխանությունների արարքը

1
0

Թուրքիայում  շարունակում է աղմկահարույց մնալ Վանի, Մարդինի և Դիարբեքիրի քաղաքապետների պաշտոնանկությունը և վերջիններիս փոխարեն ժամանակավոր պաշտոնակատարների նշանակումը։ Թեմային արձագանքել է նաև Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն:

Իմամօղլուն դատապարտել է թուրքական իշխանությունների կողմից նախօրեին ընդունած որոշումը.

«Այն պաշտոնները, որոնք մարդկանց անցել են ժողովրդավարությամբ, ոչ ոք իրավունք չունի ապօրինի միջոցներով խլել: Ձախողելու են: Մեծ սխալ է արհամարհել ժողովրդի կամքը: Շատ ցավալի է: Խստորեն դատապարտում եմ: Դեմ եմ: Ամեն մեկն իր չափը պիտի իմանա»:

Հիշեցնենք, որ օգոստոսի 19-ին պաշտոնից  հեռացվել են Դիարբեքիրի քաղաքապետ Ադնան Սելչուք Մըզրաքլըն, Վանի քաղաքապետ Բեդիա Օզգյոքչեն և Մարդինի քաղաքապետ Ահմեթ Թուրքը։ Նրանք մեղադրվում են ահաբեկչական խմբավորման անդամ լինելու և ահաբեկչության օգտին քարոզչություն անելու մեջ։

Քաղաքապետների պաշտոնանկությունը քննադատել են Թուրքիայի ընդդիամադիր կուսակցությունների ներկայացուցիչները, այդ թվում՝ հայ պատգամավոր Կարո Փայլանը։

 

Աղբյուր`  ermenihaber.am