Չորեքշաբթի , 23 Մայիս 2018

    outputra5huxgif
    Showers
    21°
    Home » Լուրեր » Ստամբուլի մետրոյում համբուրվող զույգը թեժ վեճի պատճառ է դարձել (տեսանյութ)

    Ստամբուլի մետրոյում համբուրվող զույգը թեժ վեճի պատճառ է դարձել (տեսանյութ)

    Ստամբուլի մետրոյում համբուրվող զույգը թեժ վեճի պատճառ է դարձել (տեսանյութ)
    Մարտ 13, 2018 14:31 Լուրեր, Միջազգային, Տեսանյութ A+ / A-

    Ստամբուլի մետրոյում ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել։ Ուղևորներից մեկը նկատողություն է արել հասարակական տրանսպորտում համբուրվող զույգին՝ փորձելով նրանց «կարգի հրավիրել»։

    Վեճին միջամտել է ուղևորներից մի կին, ով ներկայացել է որպես փաստաբան ու դիտողություն արած քաղաքացուն զգուշացրել, որ նա իրավունք չունի որևէ պահանջ ներկայացնելու համբուրվող զույգին:

    Խստապահանջ քաղաքացին շարունակել է վիճել այս անգամ արդեն փաստաբանի հետ։

    «Ես բարոյականության պահակ եմ: Ես եվրոպացի չեմ, ու նման բաները դեմ են մեր բարոյական արժեքներին»,-հայտարարել է նա:

    Միջադեպը տեսանկարահանվել է այլ ուղևորների կողմից, տարածվել սոցիալական ցանցերում և դարձել թեժ քննարկման առարկա։

     

    Աղբյուր`    CNN Türk

    Նման թեմաներ

    scroll to top