Հինգշաբթի , 22 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Ստամբուլի նոր օդանավակայանում հակահիգիենիկ ուտեստներ են մատուցվում

    Ստամբուլի նոր օդանավակայանում հակահիգիենիկ ուտեստներ են մատուցվում

    Ստամբուլի նոր օդանավակայանում հակահիգիենիկ ուտեստներ են մատուցվում
    Հունիս 19, 2019 23:00 Լուրեր, Միջազգային A+ / A-

    Ստամբուլի նորաբաց օդանավակայանում աշխատակիցներին պարտադրում են օգտվել տեղի ճաշարանից, որտեղ, սակայն, մատուցված ուտելիքը հակահիգիենիկ է։

    Ըստ տեղեկությունների՝ ընդմիջումների ժամանակ աշխատակիցներին արգելվում է լքել օդավակայանի տարածքը։

    Իսկ օդանավակայանում մատուցված ուտելիք հակահիգիենիկ է քանզի արված լուսանկարներից երևում է, որ մի շարք ճաշատեսակների մեջ առկա են տարբեր տեսակի միջատներ, այդ թվում՝ սարդեր, ճանճեր։

    Հետաքրքրականն այն է, որ անորակ և հակահիգիենիկ ուտելիքի լուսանկարներն արված են հենց օդանավակայանի աշխատակիցների կողմից։ Դրանով նրանք ցանկացել են տեղեկացնել օդանավակայանում տիրող իրավիճակի մասին։

    Ermenihaber.am


    Նման թեմաներ

    scroll to top