Հինգշաբթի , 21 Փետրվար 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Ստամբուլում ռազմական ուղղաթիռ է ընկել. կան զոհեր (տեսանյութ)

    Ստամբուլում ռազմական ուղղաթիռ է ընկել. կան զոհեր (տեսանյութ)

    Փետրվար 12, 2019 15:21 Լուրեր, Միջազգային, Տեսանյութ A+ / A-

    Ստամբուլ նահանի Չեքմեքյոյ շրջանի Քըրազը թաղամասում կործանվել է Թուրքիայի զինված ուժերին պատկանող «Bell UH-1» մակնիշի ամերիկյան արտադրության ռազմական ուղղաթիռ։ Վթարի հետևանքով զոհվել է 7 հոգի, որից 2-ը՝ օդաչուներ էին, իսկ 5-ը՝ զինվորներ։

    Ուղղաթիռը վայր էր ընկել Քըրազը թաղամասի խաղահրապարակներից մեկի հարևանությամբ, սակայն  խաղաղ բնակչության շրջանում զոհեր չկան։

    Այս պահին առայժմ հայտնի չէ, թե որն է եղել վթարի պատճառը։

    Հետաքրքրականն այն է, որ վերջին անգամ Ստամբուլում ռազմական ուղղաթիռ է կործանվել նախորդ տարվա նոյեմբերի 26-ին։ Այդ ժամանակ նույնպես կործանված ռազմական ուղղաթիռը «Bell UH-1» էր։ Վերջին 21 տարում սա 6-րդ դեպքն է, երբ Ստամբուլում ռազմական ուղղաթիռ է ընկնում։

    Տեղեկացնենք, որ Թուրքիայի զինված ուժերը այդ ուղղաթիռները նախատեսում են հանել շահագործումից մինչև 2020թ.։ Այդ ուղղաիթռները արտադրվել են 1976թ. և պարբերաբար ենթարկվել արդիականացման։


    Նման թեմաներ

    scroll to top