Գլխավոր Լուրեր Ստամբուլյան կոնվենցիան ԱԺ-ում և Կառավարությունում դեռևս քննարկման առարկա չէ

Ստամբուլյան կոնվենցիան ԱԺ-ում և Կառավարությունում դեռևս քննարկման առարկա չէ

5
0

Ստամբուլյան կոնվենցիան դեռևս շրջանառության մեջ դրված չէ և այն անգամ պաշտոնապես քննարկման առարկա չէ կառավարությունում: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Մակունցի խոսքով՝ կոնվենցիայի մասին հրապարակումներ կան, այն հանրային է, բայց դեռևս ԱԺ-ում պաշտոնապես շրջանառված չէ։

Նա հերքեց լուրերը, որ «Իմ քայլի» պատգամավորների նկատմամբ ճնշումներ կան՝ կոնվենցիայի մասին տեսակետ չհայտնելու շուրջ․ «Նման բան չկա և չի կարող լինել: Երբ խմբակցության ներսում չի եղել քննարկում Ստամբուլյան կոնվերցիայի առնչությամբ, չի կարող լինել խմբակցության դիրքորոշում: Ինչ վերաբերում է դիրքորոշում հայտնելուն, ապա առանձին պատգամավորներ ձեր հարցապնդումների շրջանակներում ներկայացնում են իրենց դիրքորոշումները տվյալ փաստաթղթի վերաբերյալ»։