Գլխավոր Լուրեր Ստավրոպոլում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով ՀՀ 4 քաղաքացի է տուժել

Ստավրոպոլում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով ՀՀ 4 քաղաքացի է տուժել

2
0

ՏԱՍՍ-ը հայտնում է, որ Ստավրոպոլի երկրամասում վեց ավտոմեքենայի մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժել է Հայաստանի չորս քաղաքացի։

ՆԳՆ-ի տվյալներով՝ «Կովկաս» ավտոճանապարհի 250 կմ-ի հատվածում իրար է բախվել վեց մեքենա է, ինչի հետևանքով տուժել է 6 մարդ։ Նրանցից մեկի վիճակը գնահատվում է ծանր։
Ըստ հաղորդագրության՝ տուժածներից չորսը Հայաստանի քաղաքացի են:

Նախնական տեղեկություններով՝ վթարի պատճառն արագության անհամապատասխանությունն էր և տարածության ոչ ճիշտ հաշվարկը: