Կիրակի , 22 Հոկտեմբեր 2017

  •  USD   Առք` 480.50   Վաճառք` 484.00   ՀՀ ԿԲ` 481.93   
  •  EUR   Առք` 561.00   Վաճառք` 576.00   ՀՀ ԿԲ` 569.16   
  •  CHF   Առք` 482.00   Վաճառք` 494.00   ՀՀ ԿԲ` 490.86   
  •  GBP   Առք` 623.00   Վաճառք` 642.00   ՀՀ ԿԲ` 633.83   
  •  RUB   Առք` 8.27   Վաճառք` 8.51   ՀՀ ԿԲ` 8.37   
  •  GEL   Առք` 182.00   Վաճառք` 205.00   ՀՀ ԿԲ` 193.94   
outputra5huxgif
Partly Cloudy
16°
Home » Արցախ » Ստեփանակերտի «Արմաթ» կենտրոնում զարգացնում են ռոբոտաշինությունը

Ստեփանակերտի «Արմաթ» կենտրոնում զարգացնում են ռոբոտաշինությունը

Հոկտեմբեր 9, 2017 16:44 Արցախ, Լուրեր A+ / A-

73962

Ստեփանակերտում արդեն մեկ տարի է, ինչ գործում է «Արցախի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» հիմնադրամի «Արմաթ» ինժեներեկան լաբորատորիան, որտեղ հաճախում է 6-8-րդ դասարանների 70 աշակերտ: Կրթությունն անվճար հիմունքներով է և բաց ինժեներական հարցերով հետաքրքրվող դպրոցականների համար:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի խմբակավար Ալբերտ Ծատրյանն ասել է, որ արդեն մեկ տարի է դասավանդում է, և այդ ընթացքում աշակերտները կատարել են իրենց առաջին փորձերը ռոբոտների պատրաստման գործում:

«Ներկայումս մենք ունենք խումբ, որը կարող է պատրաստել ռոբոտներ: «Արմաթ» ինժեներական լաբորատորիայում ընդհանուր ոլորտը ինֆորմացիոն տեխնոլոգիաներն են, որոնք իրենց մեջ ընդգրկում են ծրագրավորում, ռոբոտաշինություն, էլեկտրոնիկա և ինժեներական կրթություն»,- ասել է Ա. Ծատրյանը և ավելացրել, որ լաբորատորիայի առկայությունն օգնելու է, որ առաջիկա տարիներին Արցախի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը համալրվի նոր աշխատուժով:

Ներկայումս «Արմաթ» ինժեներեկան լաբորատորիայում կա 7 խումբ: Ա. Ծատրյանի խոսքով՝ առաջիկայում ձևավորվելու է ևս մեկ խումբ:  Ուսումնական գործընթացի հիմնական փուլը տևում է մեկ տարի. երեխաները հաճախում են շաբաթական երեք անգամ:

Ռոմա Ղուկասյանը մեկ տարի է, սովորում  է «Արմաթ» ինժեներական լաբորատորիայում, որտեղ մասնակցում է ուսումնական ռոբոտի պատրաստման աշխատանքներին: «Մինչև ռոբոտի հիմնական պատրաստումը, համակարգչի մեջ 3D մոդելավորման միջոցով ներկայացրել ենք նախագիծը, հետո սկսել դետալների հավաքումը»,- ասել է Ռ. Ղուկասյանը և ավելացրել, որ աշխատանքը թիմային է, որի մեջ ընդգրկված է  5-6 աշակերտ:

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top