Գլխավոր Լուրեր ԱՄՆ-ը Բաքվին «արգելել է» Արցախում հարվածել ինքնաթիռներին

ԱՄՆ-ը Բաքվին «արգելել է» Արցախում հարվածել ինքնաթիռներին

1
0

Լոս Անջելեսի Ասպարեզ պարբերականը հայտնել է, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը 234 կողմ եւ 195 դեմ հարաբերակցությամբ հաստատել է կոնգրեսական Բրեդ Շերմանի առաջարկը, որը վերաբերում է Ստեփանակերտի օդանավակայանի դեմ Ադրբեջանի սպառնալիքներին: Կոնգրեսականը քաղաքացիական ավիացիայի անվտանգության նկատառումից ելնելով նախաձեռնություն էր ներկայացրել Կոնգրես, ըստ որի նախատեսվում է արգելել ԱՄՆ-ին Ադրբեջանին վաճառել այնպիսի զինատեսակներ, որոնք կարող են տալ քաղաքացիական օդանավերին հարվածելու հնարավորություն:

Հայ դատ հանձնախմբի ատենապետ Րաֆֆի Համբարյանը ողջունել է Կոնգրեսի որոշումը, հայտարարելով, որ Ներկայացուցիչների պալատը դրանով հղել է խաղաղության կարեւոր ազդակ: