Գլխավոր Արցախ Ստեփանակերտում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Բակո Սահակյանի հանդիպումը

Ստեփանակերտում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Բակո Սահակյանի հանդիպումը

3
0

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ:

Հայաստանի և Արցախի ղեկավարներն ընդգծել են եռատոնին` Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորման և Շուշիի ազատագրման օրվան նվիրված միջոցառումների կարևորությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Արցախի միջև տարբեր ոլորտներում փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: