Գլխավոր Լուրեր Ստեփանավանում հակատանկային ական են գտել

Ստեփանավանում հակատանկային ական են գտել

10
0

Ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Ստեփանավանի Համբարձումյան 1-ին փողոցի տներից մեկի բնակիչը բակում հակատանկային ական է հայտնաբերել:
Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանների հետ դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՊՆ զորամասի ինժեներական ծառայության զինծառայողները։
Փորձագետի մասնակցությամբ կատարված դեպքի վայրի զննությամբ իժեներական ծառայողները հայտնել են, որ հայտնաբերված ականը վերցնելու, փաթեթավորելու, զննելու, տեղափոխելու և փորձաքննություն նշանակելու համար պայթունավտանգ է և վտանգավոր, ուստի անհրաժեշտ է դեպքի վայրի զննությունից անմիջապես հետո, համապատասխան իժեներա-սակրավորական աշխատանքներով ականը տեղում ոչնչացնել։
Ականը պայթեցման եղանակով ոչնչացվել է, որի ժամանակ վիրավորներ և զոհեր չեն եղել:
Նշանակվել են դատապայթյունատեխնիկական և դատաքիմիական համալիր փորձաքննություններ:
Նախապատրաստվում են նյութեր: