Ուրբաթ , 27 Ապրիլ 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    15°
    Home » Լուրեր » Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ

    Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ

    Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ
    Հունվար 2, 2018 11:02 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 2-ին ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

    Հունվարի 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 2-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:

    Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը, Սոթք-Քարվաճառ և Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհները:

    Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ 

    Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում, Գեղարքունիքի մարզի Մարտունի, Գավառ, Սևան, Վարդենիս, Վայոց ձոր մարզի Ջերմուկ քաղաքներում և Սարավան – «Զանգեր» ավտոճանապարհին առկա են տեղումներ ձյան տեսքով, իսկ Լոռու մարզի բարձրադիր վայրերում, Գորիս-Կապան ավտոճանապարհին և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է: 

    Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

    Կազմակերպված է ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչության օպերատիվ շտաբի և օպերատիվ խմբերի համագործակցությունը տեղական ինքնակառավարման մարմինների և այլ օպերատիվ ծառայությունների հետ՝ տեղում մարդկանց կենսագործունեության պայմաններն ապահովելու համար:

    Վերին Լարս անցակետի տարածքում տեղակայված է 2 ջեռուցման կետ, կազմակերպվում է մոր և մանկան համար նախատեսված սենյակի աշխատանքը:

    Ձեռնարկվում են բնակչության իրազեկման միջոցառումներ, այդ թվում՝ ռադիոհաղորդակցության միջոցով:

    ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն դեկտեմբերի 31-ին Լարսի սահմանային անցակետը հատել է 90 բեռնատար:

    ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կա կուտակված 84 տրասպորտային միջոց:

    Նման թեմաներ

    scroll to top