Չորեքշաբթի , 20 Հունիս 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    22°
    Home » Լուրեր » Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհն օրական մի քանի ժամ փակ կլինի

    Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհն օրական մի քանի ժամ փակ կլինի

    Հուլիս 17, 2017 17:40 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    67

    Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը հայտնում են, որ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը հուլիսի 17-20-ը ներառյալ օրական

    մի քանի ժամով փակ է լինելու, տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը:
    Կատարվում են ճանապարհին հարող ժայռոտ լանջերի մաքրման աշխատանքներ, ինչի պատճառով անհրաժեշտ է պարբերաբար ժամանակավորապես դադարեցնել ավտոմեքենաների երթևեկությունը:
    Մասնավորապես, նախատեսվում է հուլիսի 17-ից մինչև հուլիսի 20-ը ներառյալ՝ առավոտյան ժամը 07:00-ից – երեկոյան ժամը 18:00-ը ընկած ժամանակահատվածում, ճանապարհը օրական մի քանի անգամ փակել 2 ժամով:
    Նշված ռեժիմով երթևեկությունն իրականացվելու է պարեկային ոստիկանության անմիջական վերահսկողության և համակարգման ներքո:

    Նման թեմաներ

    scroll to top