Հինգշաբթի , 26 Ապրիլ 2018

    outputra5huxgif
    Sunny
    18°
    Home » Լուրեր » Ստեփանծմինդա-Լարսը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար

    Ստեփանծմինդա-Լարսը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար

    Ստեփանծմինդա-Լարսը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար
    Հունվար 13, 2018 20:57 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 13-ին ժամը 20:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

    Հունվարի 13-ի ցերեկը, 14-ի գիշերը, 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 13-ի գիշերն առանձին շրջաններում, 14-ի ցերեկը, 15-16-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, առանձին վայրերում՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

    Դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

    Տավուշի մարզի Իջևան, Նոյեմբերյան  և Բերդ քաղաքներում, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին մառախուղ է:

    Սիսիան-Գորիս ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

    Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ 

    Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

    Հունվարի 13-ին, ժամը 12:00-ին ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կա կուտակված 150 բեռնատար:

    Նման թեմաներ

    scroll to top