Երեքշաբթի , 23 Հոկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    17°
    Home » Լուրեր » «Սթրիթ վորկաութ չելենջը»՝ Արմենիա բշկական կենտրոնի հարակից զբոսայգում

    «Սթրիթ վորկաութ չելենջը»՝ Արմենիա բշկական կենտրոնի հարակից զբոսայգում

    «Սթրիթ վորկաութ չելենջը»՝ Արմենիա բշկական կենտրոնի հարակից զբոսայգում
    Հունիս 13, 2018 18:05 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    «Երևանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում մայրաքաղաքի Արմենիա բշկական կենտրոնի հարակից զբոսայգում տեղի է ունեցել 3-րդ «Սթրիթ վորկաութ չելենջ» ամենամյա առաջնությունը, որը կազմակերպվել է Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի անդամ սթրիթ վորկաութ մարզաձևի հայաստանյան ֆեդերացիայի կողմից` Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: Հայաստանի Հանրապետության 10 քաղաքներից և Արցախից ժամանած ուժեղագույն ատլետներն իրենց ուժերն են չափել թիմային մրցույթների միջոցով:

    Առաջնության արդյունքում հաղթող է ճանաչվել Տաշիր քաղաքի թիմը: Երևանի և Վանաձորի թիմերը զբաղեցրել են համապատասխանաբար երկրորդ և երրորդ հորիզոնականները:
    Այս տարի առաջնության շրջանակում առաջին անգամ անց է կացվել «սթրիթ լիֆթինգ» մարզաձևի մրցույթ:
    Միջոցառման նպատակն է առողջ ապրելակերպի, ինչպես նաև բակերում մարզաձևի խթանումն ու տարածումը:
    Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
    և հասարակայնության հետ կապերի վարչություն

    Նման թեմաներ

    scroll to top