Գլխավոր Բլոգ Ստի և կեղծիքի ժամանակներն անցյալում են. պատգամավորը՝ նախկին մարզպետին

Ստի և կեղծիքի ժամանակներն անցյալում են. պատգամավորը՝ նախկին մարզպետին

4
0

ԲՀԿ պատգամավոր, Վայոց ձորի նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանը «Ֆեյսբուքում» գրել է. «ԱՅՍՕՐ ՋԵՐՄՈՒԿՈՒՄ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՀՀԿ-ԱԿԱՆ ՆԱԽԿԻՆ ՄԱՐԶՊԵՏ ԷԴԳԱՐ ՂԱԶԱՐՅԱՆԻՆ ԱՍՈՒՄ Է,ԹԵ 2014թ.-ին Է ԱՄՈՒԼՍԱՐԻ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՏՐՎԵԼ,ԱՅՍԻՆՔՆ ԻՐ ՄԱՐԶՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐՈՔ,որին ի պատասխան ՝կարկառուն ՀՀԿ-ական,իսկ այժմ ՍԴ-ում հարմարավետ տեղավորված աշխատակազմի ղեկավարը նենգաբար ստում է,ասելով,թե թույլտվությունը տրվել է 2011թ,դրանով իսկ բացահայտորեն թյուրիմացության մեջ գցելով վարչապետին,չգիտակցելով,որ ստի և կեղծիքի ժամանակներն այլևս անցյալում են,,,

Ահա մեջբերումը Լիդիան Արմենիայի պաշտոնական կայքից՝ lydianarmenia.am
2014թ.-ին ՀՀ կառավարության կողմից տրվել է Ամուլսարի ծրագրի Ընդերքօգտագործման իրավունքը և Ծրագրի շինարարության համար բնապահպանական թույլատվությունը: 2015թ.-ին Լիդիանը հրապարակեց Ամուլսարի ծրագրի Բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատականը, իսկ դրա թարմացված տարբերակը հրապարակվեց 2016թ.-ին: 2016թ. ապահովելով անհրաժեշտ ֆինանսավորումը` այժմ Ամուլսարի ծրագրի շինարարությունը ընթացքում է»: