Կիրակի , 18 Փետրվար 2018

    outputra5huxgif
    Rain And Snow
    Home » Լուրեր » Ստո՛պ, դու դրա համար պիտի նալոգ վճարես. թեժ քննարկումներ ԱԺ-ում

    Ստո՛պ, դու դրա համար պիտի նալոգ վճարես. թեժ քննարկումներ ԱԺ-ում

    Սեպտեմբեր 13, 2017 15:02 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    2015-azgayin_zhoghov_parliament_of_Armenia_435838207

    ԱԺ-ում քննարկվում են կառավարության կողմից ներկայացված «Բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման մասին» օրենքի նախագիծն ու հարակից փաթեթները: Այն առաջացրել է  պատգամավորներից շատերի  զայրույթը:

    Կառավարության ներկայացուցիչը՝ Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը, ԱԺ-ում ասաց, թե  փոփոխություններն ուղղված են սպառողների իրավունքների պաշտպանությանը և հիփոթեքային վարկերի շուկայում մրցակցության բարձրացմանը: Նախագծով սահմանվում է նաև «լողացող տոկոսադրույք» հասկացությունը:

    Երիցյանի խոսքով` լողացող տոկոսադրույքը կարող է ենթադրել նաև տոկոսադրույքների իջեցում: Նախագծով նախատեսված է, որ վարկը վաղաժամկետ մարելու համար քաղաքացին տոկոսներ պետք է վճարի:

    «Դուք մեկ միլիոն վերցրել եք, դրա վրա 10 տարի 10 տոկոս պետք է վճարեք: Բայց դուք ընդամենը մեկ տարի այդ մեկ միլիոնի 100 հազար դրամը վճարում եք, մեկ միլիոնն էլ վճարում եք: Բանկը 10 տարվա այն 9 անգամ 10-ը օգուտ չի ստանում: Դրա համար եթե ինքն իմանա, որ ամեն մեկն այդպես արագ մարելու է, այդ տարբերությունը դնելու է տոկոսադրույքների մեջ և 10 տարվա ռիսկ չի վերցնելու»,- իր խոսքում ասաց Երիցյանը:

    Սա առաջացրեց  պատգամավորների վրդովմունքը, և Հանրապետական խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանն առաջարկեց  միանգամից բանկում օդի տուրք սահմանել և ամեն հաճախորդից միայն բանկ մտնելու համար 100 դոլար գանձել:

    «Դուք շատ պարզ ասում եք հետևյալը. եթե վարկառուն վարկ է վերցրել ու վարկը պետք է վերադարձնի, նա պետք է ավելի գումար վճարի: Նա եթե վարկ է վերցրել, տոկոսադրույքը վճարում է վերցրած մայր գումարի համար: Եթե նա գումարը հետ է տալիս, դուք ասում եք՝ բանկի ծրագրերը խառնվեցին, որովհետև 10-15 օր հետո բանկը պետք է կարողանա նոր վարկառու ներգրավել, այդ օրերի գումարը ես պետք է վերցնեմ, որ բանկը չտուժի: Բա քաղաքացի՞ն», – ասաց   Հակոբ Հակոբյանը:

    «Ծառուկյան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն էլ նկատեց. «Ասում են՝ քաղաքացի, եթե հանկարծ քո վիճակը լավացել է, և դու տանում ես ժամկետից շուտ քո վարկերը մարում ես, դու պետք է շքեղության հարկ տաս, որ վիճակդ լավացել է, բանկին պետք է տուրք տաս, որ բանկի հնարավոր շահույթների մեխանիզմը խախտել ես: Եվ զեկուցողը զարմանում է, որ մենք այստեղ քաղաքացու շահն ենք պաշտպանում: Մենք ասում ենք, որ եթե քաղաքացին հնարավորություն ունի պայմանագրից շուտ մարելու վարկը, նրան չպետք է ասել՝ ստո՛պ, դու դրա համար պիտի նալոգ վճարես: Այս համակարգը ամբողջապես պետք է վերանայվի»:

    Փայլակ Ֆահրադյան

    scroll to top