Երկուշաբթի , 23 Հոկտեմբեր 2017

  •  USD   Առք` 480.50   Վաճառք` 484.00   ՀՀ ԿԲ` 481.93   
  •  EUR   Առք` 562.00   Վաճառք` 570.00   ՀՀ ԿԲ` 569.16   
  •  CHF   Առք` 481.00   Վաճառք` 494.00   ՀՀ ԿԲ` 490.86   
  •  GBP   Առք` 625.00   Վաճառք` 643.00   ՀՀ ԿԲ` 633.83   
  •  RUB   Առք` 8.32   Վաճառք` 8.50   ՀՀ ԿԲ` 8.37   
  •  GEL   Առք` 182.00   Վաճառք` 205.00   ՀՀ ԿԲ` 193.94   
outputra5huxgif
°
Home » Լուրեր » Ստորագրված ընտրական ցուցակները ներբեռնելու հնարավորությամբ կտեղադրվեն ԿԸՀ կայքում

Ստորագրված ընտրական ցուցակները ներբեռնելու հնարավորությամբ կտեղադրվեն ԿԸՀ կայքում

Հունվար 11, 2017 17:19 Լուրեր, Հասարակություն A+ / A-

kyh3

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանեց Ազգային ժողովի առաջիկա ընտրությունների ժամանակ քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակների սկանավորման կարգը: Հիմնական զեկուցող, ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նշեց, որ հանձնաժողովն Ընտրական նոր օրենսգրքին համապատասխան պետք է ընդունի նոր կանոն, որի համաձայն` ընտրություններին մասնակցած քաղաքացիների ցուցակները սկանավորվեն և հրապարակվեն:

«Այժմ մենք ներկայացնում ենք որոշման նախագիծ, որի համաձայն` ընտրական ցուցակների սկանավորման աշխատանքները իրականացվում են ընտրությունների հաջորդ օրը` ժամը 12:00­ից սկսած: Սկանավորված ընտրական ցուցակները ներբեռնելու հնարավորությամբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում պետք է տեղադրված լինեն սկանավորման աշխատանքները սկսելուց հետո 24 ժամվա ընթացքում»,­ – «Արմենպրես»­ի հաղորդմամբ` մանրամասնեց Մուկուչյանը:

Համապատասխան որոշման նախագիծը դրվեց քվեարկության, որին հանձնաժողովի բոլոր 7 անդամները միաձայն կողմ քվեարկեցին

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top