Չորեքշաբթի , 21 Փետրվար 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    Home » Լուրեր » Ստորագրվել է 2018թ. համագործակցության ծրագիրը

    Ստորագրվել է 2018թ. համագործակցության ծրագիրը

    Ստորագրվել է 2018թ. համագործակցության ծրագիրը
    Փետրվար 8, 2018 18:47 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը փետրվարի 8-ին ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության ղեկավար Կարոլին Դույեզին:

    Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում ամփոփվել են 2017 թվականի երկկողմ համագործակցության շրջանակում կատարված աշխատանքները, քննարկվել ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության համագործակցությանն առնչվող հարցեր:

    Հայկական կողմը բարձր է գնահատել ԿԽՄԿ-ի երևանյան գրասենյակի օժանդակությամբ ՀՀ զինված ուժերում միջազգային մարդասիրական իրավունքի վերաբերյալ դասընթացների, գիտական-մեթոդաբանական կարողությունների զարգացման և իրազեկվածության բարձրացման ծրագրերի իրագործումը, ինչպես նաև ՀՀ-ում ԿԽՄԿ-ի պատվիրակության կողմից ՀՀ սահմանամերձ համայնքներում բնակչության կենսամակարդակի բարելավմանն ուղղված աշխատանքները:

    ՀՀ-ում ԿԽՄԿ-ի պատվիրակության ղեկավարն արձանագրել է երկկողմ համագործակցության ընդլայնման փաստը` հույս հայտնելով, որ այն կրելու է շարունակական բնույթ:

    Հանդիպման ավարտին ստորագրվել է ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության միջև Միջազգային մարդասիրական իրավունքի ոլորտում 2018թ. երկկողմ համագործակցության ծրագիրը:

     

    Նման թեմաներ

    scroll to top