Գլխավոր Uncategorized @hy Սունդուկյան փողոցի Փափազյան և Վաղարշյան փողոցների հատվածում երթևեկությունը կլինի միակողմանի

Սունդուկյան փողոցի Փափազյան և Վաղարշյան փողոցների հատվածում երթևեկությունը կլինի միակողմանի

1
0

Տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով 2019 թվականի մայիսի 11-ից Երևան քաղաքի Սունդուկյան փողոցի Փափազյան և Վաղարշյան փողոցների հատվածում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ փոփոխության արդյունքում Սունդուկյան փողոցի նշված հատվածում երթևեկությունն այսուհետ կլինի միակողմանի՝ Վաղարշյան փողոցի ուղղությամբ: