Հինգշաբթի , 22 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Սուր իշեմիկ կաթվածի ծրագրի շրջանակներում անվճար բուժվել է 85 քաղաքացի

    Սուր իշեմիկ կաթվածի ծրագրի շրջանակներում անվճար բուժվել է 85 քաղաքացի

    Սուր իշեմիկ կաթվածի ծրագրի շրջանակներում անվճար բուժվել է 85 քաղաքացի
    Ապրիլ 23, 2019 19:06 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Կանադայի Ալբերտայի համալսարանի նյարդավիրաբուժության դոցենտ Միքայել Սքոն Մուրաթօղլուին և «Էրեբունի» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանին:

    Միքայել Սքոնն իր աջակցությունն է ունեցել փետրվարից մեկնարկած «Բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում գլխուղեղի սուր և/կամ ենթասուր իշեմիկ կաթվածների  թրոմբոլիտիկ բուժման և մեխանիկական թրոմբէկտոմիա ծառայությունների կազմակերպման» ծրագրի մշակմանը:

    Հանդիպմանը քննարկվել են մի շարք՝ մասնավորապես, ծրագրի արդյունավետությունը, ինսուլտի կանխարգելումը, նոր դեղերի ընդգրկման հնարավորությունը, վերապատրաստումները, մասնագետներին կրեդիտներ շնորհելու նպատակահարմարությունը և այլ հարցեր:

    Սքոնը շեշտել է Հայաստանում ինսուլտի առաջացման ռիսկերը՝ առնանձնացնելով ծխելը, ֆիզիկական թերակտիվությունը, արյան ճնշումը:

    «Էրեբունի» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը նշել է, որ ծրագրի շահառու պացիենտները գոհ են մնում բուժման ընթացքից և ինսուլտից հետո բավականին արագ են վերականգնում իրենց առողջությունը:

    «Փետրվարի 1-ից գործող մեր ծրագրի արդյունքներով` մինչ այս պահը անվճար բուժօգնություն է ստացել 85 քաղաքացի, որից 13-ն այս պահին հոսպիտալացված են, 60-ը դուրս են գրվել լիարժեք առողջ և, ցավոք, 12 կյանք չի հաջողվել փրկել:

    Նախարար Արսեն Թորոսյանը դոցենտ Միքայել Սքոնին շնորհակալություն է հայտնել իշեմիկ կաթվածի անվճար բուժման ծրագրի ներդրման գործում ունեցած մասնակցության համար և հույս հայտնել, որ ապագայում համագործակցությունն այս ուղղությամբ կլինի շարունակական»,- նշված է հաղորդագրության մեջ:


    Նման թեմաներ

    scroll to top