Չորեքշաբթի , 20 Հունիս 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    22°
    Home » editorial » Սուր շնչառական վարակների պատճառով արձակուրդը կերկարացվի՞

    Սուր շնչառական վարակների պատճառով արձակուրդը կերկարացվի՞

    Սուր շնչառական վարակների պատճառով արձակուրդը կերկարացվի՞
    Հունվար 10, 2018 15:42 editorial, Լուրեր, Հասարակություն A+ / A-

    ՀՀ առողջապահության նախարարության տվյալներով՝ հանրապետության բոլոր ստացիոնարներում սուր շնչառական վարակներով հոսպիտալացվել է գրեթե 600 հիվանդ, որոնց մեծ մասը 0-2 տարեկան երեխաներ են:

    ՀՀ առողջապահության նախարարության  գլխավոր ինֆեկցիոնիստ, Նորքի ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն Արա Ասոյանից Araratnews.am-ը հետաքրքրվեց՝  համաճարակից խուսափելոև համար կարելի՞ է դպրոցականների ձմեռային արձակուրդը երկարացնել, հաշվի առնելով, որ  մոտ 600 մարդ հոսպիտալացվել է:  «Չեմ կարծում, որ դրա կարիքը հիմա կա: Եթե այդպիսի իրավիճակ է լինում, ինքներս ենք դիմում առողջապահության նախարարին, նա էլ՝ կառավարություն: Այսօր չեմ կարծում, թե այդ վիճակն է: Մենք հիմա վերակենդանացման բաժանմունքում չունենք ծանր վիճակով  երեխաներ»,- ասաց գլխավոր ինֆեկցիոնիստը:

    Սոնա Դավթյան

    Նման թեմաներ

    scroll to top