Գլխավոր Բժիշկ Սուր շնչառական վարակներով հիվանդներից գերակշիռ մասը շարունակվում է բաժին ընկնել երեխաներին

Սուր շնչառական վարակներով հիվանդներից գերակշիռ մասը շարունակվում է բաժին ընկնել երեխաներին

3
0

Սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակի կայունացման միտումը  շարունակվում է: Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ այսօրվա դրությամբ նվազել են հանրապետության հիվանդանոցներում հոսպիտալացված դեպքերը, ներկայումս սուր շնչառական վարակներով 702 հիվանդ, որոնց գերակշիռ մասը դեռևս շարունակվում է բաժին ընկնել 0-5 տարեկան երեխաներին: Հոսպիտալներից առողջացումով դուրս է 147 պացիենտ, որից միայն 114-ը՝ Երևանի թիրախային մանկական հիվանդանոցներից:

Կայունացում է դիտվում նաև սուր շնչառական վարակներով պայմանավորված շտապօգնության կանչերում՝ 88 կանչ: Ինչ վերաբերում է պոլիկլինիկական դիմելիությանը, ապա սուր շնչառական վարակներին բնորոշ գանգատներով դիմել է 162 անձ:
Ինչ վերաբերում է ներկայումս հանրապետությունում շրջանառող հարուցինչներին, աղբյուրը հայտնում է, որ համաձայն իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքների հանրապետությունում շրջանառում է գրիպի Ա տեսակի H1N1 և H3N2 ենթատեսակները: