Չորեքշաբթի , 22 Նոյեմբեր 2017

  •  USD   Առք` 482.00   Վաճառք` 486.00   ՀՀ ԿԲ` 483.66   
  •  EUR   Առք` 565.00   Վաճառք` 573.00   ՀՀ ԿԲ` 567.24   
  •  CHF   Առք` 479.00   Վաճառք` 492.00   ՀՀ ԿԲ` 487.02   
  •  GBP   Առք` 630.00   Վաճառք` 648.00   ՀՀ ԿԲ` 640.22   
  •  RUB   Առք` 8.15   Վաճառք` 8.32   ՀՀ ԿԲ` 8.15   
  •  GEL   Առք` 169.00   Վաճառք` 189.00   ՀՀ ԿԲ` 178.31   
outputra5huxgif
Rain And Snow
Home » editorial » «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում 5 տարեկան երեխա է մահացել

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում 5 տարեկան երեխա է մահացել

Նոյեմբեր 13, 2017 11:28 editorial, Լուրեր, Հասարակություն A+ / A-

article26888

Araratnews.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով` երեկ՝ նոյեմբերի 12-ին, մանկամահացության դեպք է  գրանցվել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում: Մեզ հայտնի դարձավ, որ մահացած երեխան Վեդի քաղաքից էր:

Երեխայի մահվան դեպքը Araratnews.am-ի հետ զրույցում հաստատեց «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Դավիթ Դալլաքյանը: Վերջինս ասաց, որ երեխան ունեցել է առողջական լուրջ խնդիրներ եւ իրենց մոտ է տեղափոխվել շատ ծանր վիճակում: «Ունեցել է հորմոնալ խնդիրներ, որի համար մշտապես դեղեր է ստացել եւ ստանալու էր մինչեւ իր կյանքի վերջը եւ շատ ծանր վիճակում տարվել է Վեդիի հիվանդանոց: Երբ այնտեղից ցանկացել են տեղափոխել մեզ մոտ, ճանապարհին արդեն իսկ սրտի կանգ է գրանցվել, հետ են վերադարձել Վեդիի հիվանդանոց, այնտեղ երեխան ինկուբացվել է, հետո Երեւանից ռեանիմատոլոգների բրիգադը գնացել  է, բերել երեխային: Առաջին իսկ րոպեից նա տերմինալ վիճակում է եղել եւ մի քանի օր այստեղ մնալուց հետո մահացել է»,- ասաց Դալլաքյանը, հավելելով, որ հույս միշտ էլ կա, սակայն նրա դեպքում այն շատ քիչ է եղել: «Ամեն ինչ արվել է այդ երեխայի համար, ինչ անհրաժեշտ է, բայց, ցավոք սրտի, հնարավոր չի եղել նրան փրկել»,- ասաց բժշկական կենտրոնի փոխտնօրենը:

Մահացած երեխան 5 տարեկան էր:

Փայլակ Ֆահրադյան

scroll to top