Գլխավոր Լուրեր Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակի օրը` հունիսի 18-ին

Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակի օրը` հունիսի 18-ին

10
0

Վահրամ Քահանա Մելիքյանը «Ֆեյսբուք» սոցցանցի իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակի օրը նշվելու է  հունիսի 18-ին:

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակն այս տարի Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին տոնախմբելու է հունիսի 18-ին:

Տոնի առիթով ժամը 10.00-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից եկեղեցականների թափորը, մասնակցությամբ ուխտավորների, կառաջնորդվի Ս. Գայանե վանք` Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ տանելով Սուրբ Էջմիածնում պահվող Սուրբ Գայանե կույսի մասունքները:

Ժամը 10.30-ին վանքում կմատուցվի Սուրբ Պատարագ, որի ավարտին կկատարվի Անդաստանի արարողություն»: