Ուրբաթ , 24 Մայիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Սուրեն Պապիկյանը դարձավ 33 տարեկան

    Սուրեն Պապիկյանը դարձավ 33 տարեկան

    Սուրեն Պապիկյանը դարձավ 33 տարեկան
    Ապրիլ 26, 2019 12:55 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Այսօր ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է: Երիտասարդ նախարարը դարձավ 33 տարեկան:

    Ստորև ներկայացնում ենք Սուրեն Պապիկյանի կենսագրությունը:

    Ծնվել է 1986 թ. ապրիլի 26-ին Ստեփանավան քաղաքում:

    Սովորել է Լոռու Բերդ գյուղի դպրոցում, ապա 2003 թվականին ավարտել է Ստեփանավանի թիվ 1 վարժարանը և ընդունվել ԵՊՀ պատմության ֆակուլտետ:

    Ուսումնառության ընթացքում զորակոչվել է ՀՀ զինված ուժեր:

    2009-2012  թթ. գլխավորել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությունը:
    Գերազանց առաջադիմության համար արժանացել է ֆակուլտետի «Թաթուլ Կրպեյան» անվանական կրթաթոշակի:

    2012 թ. գերազանց առաջադիմությամբ ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի մագիստրատուրան:

    2010-2016 թթ. ուսմանը զուգահեռ աշխատել է պատմության ուսուցիչ Երևանի թիվ 54 ավագ դպրոցում:

    2011 թվականից դասավանդել է «Քվանտ» վարժարանում:

    2012-2016 թթ. սովորել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ասպիրանտուրայում:

    2017թ. աշխատել է Երևան քաղաքի ավագանու «Ելք» խմբակցությունում, որպես փորձագետ:

    2011 թ. պարգևատրվել է ԵՊՀ ՈւԽ արծաթապատ մեդալով:

    2016 թ. պարգևատրվել է ՀՀ պաշտպանության նախարարության «Գարեգին Նժդեհ» մեդալով:
    «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է:

    2016թ. հոկտեմբերի 30-ին ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ:
    «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահն է:

    2017 թ. ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններում «Ելք» դաշինքի կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել է պատգամավորի թեկնածու Լոռու մարզն ընդգրկող թիվ 9 ընտրատարածքում։

    2018 թ. մարտի 31-ին մեկնարկած «Իմ քայլը» շարժման նախաձեռնող անդամ է, որը ապրիլ-մայիս ամիսներին հանգեցրել է ոչ բռնի, ժողովրդական, թավշյա հեղափոխության:

    2018 թ. մայիսի 11-ին նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար:

    2018 թ․ դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ ղեկավարել է «Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբը։ 2019 թ․ հունվարի 4-ին հրաժարվել է պատգամավորական մանդատից։

    2019 թ․ հունվարի 18-ին վերանշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնում։

    Ամուսնացած չէ:

    AraratNews.am-ը շնորհավորում է Սուրեն Պապիկյանին և մաղթում է առողջություն, երջանկություն և նորանոր նվաճումներ:


    Նման թեմաներ

    scroll to top