Գլխավոր Լուրեր Սուրեն Պապիկյանը համոզված է՝ շրջապատի մաքրությունը պետք է ապահովել ամենօրյա աշխատանքի միջոցով

Սուրեն Պապիկյանը համոզված է՝ շրջապատի մաքրությունը պետք է ապահովել ամենօրյա աշխատանքի միջոցով

3
0

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը նախարարության աշխատակազմի հետ միասին համապետական մաքրության օրվա միջոցառումների շրջանակներում աղբահավաքման ու աղբահեռացման աշխատանքներ է իրականացնում Ծաղկունք համայնքի շրջակա տարածքում և ճանապարհամերձ հատվածներում (Երևան-Արմավիր մայրուղի)։

Կարևորելով մաքրության միջոցառումների նշանակությունն ու քաղաքացու մոտ այս ուղղությամբ վարքագծային փոփոխությունների անհրաժեշտությունը՝ նախարար Պապիկյանն ընդգծել է, որ սա կարևոր մեկնարկ է, որով պետք է համառորեն առաջ շարժվել և հանրապետությունը մաքրել աղբից:

«Մենք պետք է ինքնակազմակերպվենք ու մեր շրջապատի մաքրությունն ապահովենք ամենօրյա աշխատանքի միջոցով, որովհետև յուրաքանչյուր քաղաքացու պարտքն է հարգանքով ու հոգատարությամբ վերաբերվել սեփական հայրենիքի և շրջակա միջավայրի ամեն մի անկյունի նկատմամբ: Միայն մաքուր բակ, մաքուր համայնք և մաքուր երկիր ունենալու դեպքում մենք կկարողանանք արձանագրել այլ իրականություն և մտածողության այլ տեսակ»,- ասել է նախարարը։

Սուրեն Պապիկյանը շնորհակալություն է հայտնել բոլոր այն հայրենակիցներին, ովքեր արձագանքել են նախարարության կոչին և իրենց պարտքն են համարել ներդրում ունենալ շրջապատի մաքրության գործում։