Երկուշաբթի , 22 Հուլիս 2019

    outputra5huxgif
    °
    Մամուլ
    Home » Լուրեր » Սուրեն Պապիկյանն այցելել է «Զվարթնոց» օդանավակայան

    Սուրեն Պապիկյանն այցելել է «Զվարթնոց» օդանավակայան

    Սուրեն Պապիկյանն այցելել է «Զվարթնոց» օդանավակայան
    Հունիս 25, 2019 19:21 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե, շրջայց իրականացրել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։ Այս մասին հայտնում են նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից:

    Նախարարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Պողոսյանի և ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ։ Խորհրդակցության ընթացքում ոլորտի պատասխանատուները նախարարին են ներկայացրել ընթացիկ ամսվա ուղևորահոսքի ծավալները։ Կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Պողոսյանը մանրամասներ է հաղորդել հունիսի 24-ին ՀՀ կանոնավոր փոխադրումներ իրականացնող ավիաընկերություների ներկայացուցիչների հետ հանդիպումից, որի օրակարգում եղել են ռուս-վրացական օդային փոխադրումների ոլորտում ստեղծված ներկայիս իրավիճակը, Հայաստանի տարածքով ուղևորահոսքերի սպասարկման, չվերթների ավելացման հնարավորությունները։

    «Աշխարհաքաղաքական և գլոբալ շուկաների զարգացումների համատեքստում մենք ունենք օդային հաղորդակցությունը արդյունավետ կազմակերպելու կարևոր դերակատարություն, որը պետք է բխի ինչպես մեր երկրի, այնպես էլ տարածաշրջանի ընդհանուր շահերից»,- նշել է Սուրեն Պապիկյանը և հավելել, որ հարևան պետությունների հետ ոլորտի զարգացմանն ուղղված փոխլրացնող քաղաքականության մշակումը հնարավորություն կտա արդիականացնել ավիացիոն ենթակառուցվածքները և միևնույն ժամանակ բարձրացնել Հայաստանի զբոսաշրջային  գրավչությունն ու խթանել տնտեսական ակտիվությունը։

    Հանդիպման ընթացքում քննարկվել են ինչպես ուղևորահոսքերին առնչվող, այնպես էլ օդային տրանսպորտի ոլորտում անհրաժեշտ ռազմավարական բարեփոխումներին վերաբերող հարցեր:

    «Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերությունում նախարարը ծանոթացել է կառույցի տեխնիկական հագեցվածությանը, անվտանգության ապահովման համակարգին և անձնակազմի աշխատանքներին։ Օդանավակայի տարածքում շրջել է ժամանման և մեկնման սրահներում, հետաքրքրվել ուղևորների սպասարկման գործընթացի կազմակերպման աշխատանքներով։


    Նման թեմաներ

    scroll to top