Երեքշաբթի , 16 Հուլիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » editorial » Սուրենյանը՝ առաջիկայում սպասվելիք եղանակի մասին

    Սուրենյանը՝ առաջիկայում սպասվելիք եղանակի մասին

    Սուրենյանը՝ առաջիկայում սպասվելիք եղանակի մասին
    Ապրիլ 26, 2019 10:32 editorial, Լուրեր, Հասարակություն A+ / A-

    ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության տնօրեն Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քանի որ վերջին օրերին մեզ վրա հասած ցրտերը արդեն անցյալում են և օդի ջերմաստիճանը սկսել է ինտենսիվ բարձրանալ, կարող ենք ֆիքսել կարևոր մի փաստ, որ հանրապետության հովտային և նախալեռնային գոտում այս տարի ցրտահարություն չեղավ։

    Բացառություն կազմեց Գորիսի հատվածը, որտեղ վերջին 3-4 օրերին գրանցվեցին բացասական ջերմաստիճաններ։
    Այսօրվանից ցրտահարության վտանգը կարող ենք համարել ավարտված, քանի որ առաջիկա օրերին օդի ջերմաստիճանի բարձրացումը շարունակվելու է։ Ապրիլի 26-28-ին օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կրկին աստիճանաբար կբարձրանա ևս 5-6 աստիճանով»։


    Նման թեմաներ

    scroll to top