Չորեքշաբթի , 24 Հուլիս 2019

    outputra5huxgif
    °
    Մամուլ
    Home » Լուրեր » «Սուրմալու» տոնավաճառի 46-ամյա փայատերը փորձել է ինքնասպան լինել․ նոր մանրամասներ

    «Սուրմալու» տոնավաճառի 46-ամյա փայատերը փորձել է ինքնասպան լինել․ նոր մանրամասներ

    «Սուրմալու» տոնավաճառի 46-ամյա փայատերը փորձել է ինքնասպան լինել․ նոր մանրամասներ
    Հուլիս 11, 2019 23:12 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    ՀՀ ոստիկանության ծառայողները եւ քննիչները պարզել են, թե որտեղ է հրազենային վնասվածքներ ստացել Երևան քաղաքի բնակիչ 46-ամյա Ֆելիքս Հովհաննիսյանը, հայտնում է Shamshyan.com-ը։

    Հրազենային վնասվածքները նա ստացել է Կենտրոն վարչական շրջանի Բրյուսովի 72/2 հասցեի հյուրասենյակում:

    Ըստ աղբյուրի՝ այսօր Ֆ. Հովհաննիսյանը այցելել է նշված հասցե և այդտեղ հյուրասենյակում մի քանի ականատեսների ներկայությամբ ատրճանակով կրակել է իր վրա, որից նրան տեղափոխել են Սուրբ Աստավածամայր բժշկական կենտրոն, որտեղ հնարավոր է եղել փրկել նրա կյանքը, այնտեղից էլ նրան տեղափոխել են Աստղիկ բժշկական կենտրոն:

    Ոստիկանության և քննչական բաժնի ծառայողները նշված վայրում հայտնաբերել են ատրճանակը և 2 կրակված պարկուճ:

    Փաստի առթիվ Հայաստանի հարուցվել է քրեական գործ:

    Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ հուլիսի 11-ին, «Սուրմալու» առեւտրի կենտրոնի մոտակայքում կրակոցներ են հնչել։ «Սուրմալու» տոնավաճառի փայատերերից 46-ամյա Ֆելիքս Հովհաննիսյանը հրազենային վնասվածքով հոսպիտալացվել է։


    Նման թեմաներ

    scroll to top