Գլխավոր Լուրեր Սուսաննա Ստեփանյանը՝ ձյուդոյի Եվրոպայի պատանեկան առաջնության չեմպիոն

Սուսաննա Ստեփանյանը՝ ձյուդոյի Եվրոպայի պատանեկան առաջնության չեմպիոն

4
0

Ձյուդոիստ Սուսաննա Ստեփանյանը (անձնական մարզիչ՝ Արտյոմ Բաղդասարյան) դարձել է Եվրոպայի պատանեկան առաջնության չեմպիոն։

Վարշավայում (Լեհաստան) ընթացող առաջնության եզրափակչում 40 կգ քաշային կարգում հանդես եկող մարզուհին հաղթել է Հունգարիայի ներկայացուցիչ Լուկա Մամիրային և նվաճել է ոսկե մեդալը։

Նախքան եզրափակիչը Սուսաննան 3 հաղթանակ էր տոնել՝ առավելության հասնելով Լեհաստանի, Ֆրանսիայի և Ռումինիայի ներկայացուցիչների նկատմամբ։

 Նշենք, որ Եվրոպայի առաջնությանը մասնակցում է 39 երկրի 434 ձյուդիոստ։