Ուրբաթ , 14 Դեկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    Home » editorial » Սյունիքում Փաշինյանի թիկունքն ամուր է․ ով է ֆավորիտ թեկնածու Տիգրան Կարապետյանը

    Սյունիքում Փաշինյանի թիկունքն ամուր է․ ով է ֆավորիտ թեկնածու Տիգրան Կարապետյանը

    Սյունիքում Փաշինյանի թիկունքն ամուր է․ ով է ֆավորիտ թեկնածու Տիգրան Կարապետյանը
    Դեկտեմբեր 1, 2018 11:59 editorial, Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Մինչ ՀՀԿ-ն առավոտից երեկո քննադատում է Փաշինյանին և նշում, որ նրա թիմն անփորձ է ու ոչինչ անել չի կարող, օր օրի ականատես ենք լինում ճիշտ հակառակին։ Փաշինյանի թիմում կան մարդիկ, որոնք, ճիշտ է, քաղաքական դեմքեր չեն, սակայն նրանց անտեսել և անփորձ համարել չի կարելի։

    Երևան Տոնավաճառ

    Սյունիքի մարզում «Իմ քայլը» դաշինքից ռեյտինգային ընտրակարգով պատգամավորի թեկնածու առաջադրված Տիգրան Կարապետյանը ամրացնում է Փաշինյանի թիկունքը մարզում։

    Բանն այն է, որ Կարապետյանը տաղանդավոր ինժեներ է, Գորիսի «Գամմա» ԲԲԸ տնօրենը։ Ռազմարդյունաբերական ընկերության տնօրեն Կարապետյանն իր մասին ոչինչ չի  պատմում, չի պատմում, թե նախորդ տարիներին, օրինակ՝ ինչ աշխատանքներ է կատարել իր ղեկավարած ընկերությունը: «Պետական գաղտնիք է, ռազմական գաղտնիք է»,- ասում է նա ու անցնում առաջ։

    Նախորդ տարիներին Կարապետյանը ենթարկվել է քաղաքական ճնշումների մարզում վատ համբավ ունեցող Լիսկայի կողմից, սակայն չի նահանջել իր դիրքերից։ Տեղի ունեցած հեղափոխությունից հետո Կարապետյանն առաջադրվել է պատգամավորի թեկնածու։

    Իր վաստակով, գիտելիքներով, կյանքի փորձով ու նորարարական գաղափարներով Կարապետյանը հավակնում է լինել Նիկոլ Փաշինյանի հենարանը Հայաստանի ողնաշարը հանդիսացող Սյունիքում։

     


    scroll to top