Պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ լրատվամիջոցների համար նախատեսված համատեղ հայտարարությամբ իր տեսակետն է հայտնել՝ կապված Ղարաբաղյան հակամարտության հարցի լուծման հետ։
«Մենք հայտնում ենք մեր հստակ հավատարմությունը առկա հակասությունների եւ հակամարտության խաղաղ կարգավորման սկզբունքներին՝ համընդհանուր ճանաչված միջազգային նորմերի եւ չափանիշների շրջանակներում։ Մեր համոզմամբ՝ քաղաքական-դիվանագիտական երկխոսությունը ամենակառուցողական ուղին է՝ լուծելու համար այնպիսի բարդ խնդիրը, ինչպիսին Լեռնային Ղարաբաղն է»,- մեջբերում է Տաջիկստանի նախագահի խոսքերը Interfax-ը։