Հինգշաբթի , 21 Հունիս 2018

    outputra5huxgif
    Mostly Sunny
    26°
    Home » Լուրեր » Տաքսիների վարորդները կարող են ազատվել պետական տուրքի չվճարման համար տույժերից

    Տաքսիների վարորդները կարող են ազատվել պետական տուրքի չվճարման համար տույժերից

    Տաքսիների վարորդները կարող են ազատվել պետական տուրքի չվճարման համար տույժերից
    Հունիս 13, 2018 13:30 Լուրեր, Տնտեսական A+ / A-

    Մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումներ իրականացնելու իրավունք ունեցող անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք, ինչպես նաև տրանսպորտի բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնող մյուս սուբյեկտներն ազատվում են պետական տուրքի չվճարման համար տույժ վճարելու պարտականությունից: Այս մասին տեղեկանում ենք կառավարության հունիսի 15-ի նիստի օրակարգից:

    Այս դրույթը տարածվում է նաև մինչև օրենքի ուժի մեջ մտնելը պետական տուրքի չվճարման համար տույժի վճարման պարտականություն ունեցող անձանց վրա, իսկ արդեն վճարված տույժի գումարները անձի դիմումի հիման վրա կարող են հաշվանցվել մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման պարտավորությունների հաշվին:

    «Լիցենզավորման օրենքում» փոփոխություններով առաջարկվում է նաև տրանսպորտի բնագավառում օրենքով սահմանված դեպքերում առանց լիցենզայի գործունեություն իրականացնելու դեպքերի կանխարգելման նպատակով խստացվել վարչական պատասխանատվությունը` նախատեսված տուգանքը սահմանելով նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

    Խնդիրը նրանում է, որ նշված իրավախախտման համար սահմանված տուգանքների չափերը փոքր լինելու պատճառով արդյունավետ չեն: Նախատեսվող իրավակարգավորումը հնարավոր իրավախախտներին հնարավորություն կտա օրենքի խախտման և ֆինանսական օգուտ ստանալու հնարավորությունների միջև ընտրություն կատարելիս խուսափել օրենքը խախտելու գայթակղությունից:

     

    Նման թեմաներ

    scroll to top