Կիրակի , 19 Օգոստոս 2018

    outputra5huxgif
    Mostly Sunny
    18°
    Home » editorial » Տանձից ու խնձորից շատ լավ գիտելիքներ ունեն ձեր՝ որոշ հաջողված կադրեր

    Տանձից ու խնձորից շատ լավ գիտելիքներ ունեն ձեր՝ որոշ հաջողված կադրեր

    Տանձից ու խնձորից շատ լավ գիտելիքներ ունեն ձեր՝ որոշ հաջողված կադրեր
    Օգոստոս 11, 2018 17:09 editorial, Լուրեր, Քաղաքական A+ / A-

    ՀՀԿ-ին և ՀՀԿ հիմնադիրներին չեն կարողացել լռեցնել անգամ խորհրդային կարգերը. դուք առավել ևս չեք կարող, անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթին՝ ասել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

    «Պարոն վարչապետ, կարծում եմ՝ պետք է իմանաք, որ ՀՀԿ-ին և ՀՀԿ հիմնադիրներին չեն կարողացել լռեցնել անգամ խորհրդային կարգերը. դուք առավել ևս չեք կարող։  Իսկ տանձից ու խնձորից շատ լավ գիտելիքներ ունեն ձեր՝ որոշ հաջողված կադրեր և 2,5 ամիսը լրիվ բավարար էր դա հասկանալու համար», – ասել է ԱԺ փոխնախագահը։

    Հիշեցնենք, որ նախօրեին Տավուշ կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ  վարչապետ Նիկոլ Փաշինյանը, լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին, թե ըստ ՀՀԿ-ականների՝ Հայաստանում տեղի են ունենում քաղաքական հետապնդումներ, ասել է` «ով որ քաղաքական հետապնդումից խոսի, ՀՀԿ-ն թող տանձից-խնձորից խոսի»:

    Խոսելով Դաշնակցության նման դիրքորոշման մասին` Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ յուրաքանչյուրը կրում է իր պատասխանատվությունը, յուրաքանչյուրի պատասխանատվությունը վրա կհասնի ճիշտ պահին:

    Նման թեմաներ

    scroll to top