Շաբաթ , 24 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Իրավական » Տանիքից գողություն է արել եւ ընկել Աղստեւ գետը. ոստիկանություն

    Տանիքից գողություն է արել եւ ընկել Աղստեւ գետը. ոստիկանություն

    Տանիքից գողություն  է արել եւ ընկել Աղստեւ գետը. ոստիկանություն
    Հունիս 17, 2019 20:31 Իրավական, Լուրեր A+ / A-

    Հունիսի 16-ին, ժամը 10.30-ին, մի սուպերմակետի աշխատակցուհուց ոստիկանության Իջևանի բաժին հաղորդում է ստացվել, որ հունիսի 15-ի ժամը 23.59-ից մինչև հունիսի 16-ի ժամը 08.30-ն ընկած ժամանակահատվածում, բաց պատուհանից մուտք են գործել Երևանյան փողոցում գործող սուպերմարկետ և գողացել մոտ 2.800.000 դրամ:
    Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը նույն օրը, ժամը 05.00-ի սահմաններում, կատարել է Իջևան քաղաքի 34-ամյա մի բնակիչ, որը գողություն կատարելիս սուպերմարկետի տանիքից ընկել էԱղստև գետը: Ժամը 05.30-ի սահմաններում «Իջևան» ՀՓՋ ծառայողները նրան հանել են գետից և տեղափոխել «Իջևան» Բ/Կ:
    Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
    Նախապատրաստվում են նյութեր:


    Նման թեմաներ

    scroll to top