Հինգշաբթի , 18 Հոկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Clear
    12°
    Home » Լուրեր » Տարեցներին սոցիալական ծառայություններ տրամադրելու հայեցակարգ

    Տարեցներին սոցիալական ծառայություններ տրամադրելու հայեցակարգ

    Տարեցներին սոցիալական ծառայություններ տրամադրելու հայեցակարգ
    Հոկտեմբեր 12, 2018 16:11 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Հայաստանի Հանրապետությունում բնակչության ծերացման հետևանքների հաղթահարումը, ինչպես նաև տարեց անձանց սոցիալական պաշտպանության խնդիրները՝ որպես պետության սոցիալական քաղաքականության գերակա ուղղություններ, ամրագրված են Ծերացման հետևանքների հաղթահարման և տարեցների սոցիալական պաշտպանության ռազմավարության մեջ։ Ռազմավարությունը, ինչպես նաև ռազմավարության իրականացման միջոցառումների ծրագիրը, հաստատվել է ՀՀ Կառավարության կողմից 2017թ. մայիսի 18-ին։

    Այս տեղեկանքում ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ներկայացնում է Միջոցառումների ծրագիր-ժամանակացույցի իրականացման գնահատումը:

    Ծրագրում ընդգրկված բոլոր 7 միջոցառումների պատասխանատուն ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն է. ՀՀ Առողջապահության, ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման, ՀՀ Կրթության և գիտության, ՀՀ Մշակույթի նախարարությունները, ինչպես նաև տեղական կառավարման մարմինները և հասարակական կազմակերպությունները համակատարողներ են համաձայնությամբ:

    Դրանց մեծ մասը պետք է իրականացված լինեին մինչև 2018թ.-ը: Սակայն 3 ծրագիր ընդհանրապես չի իրականացվել, 2-ը մեծամասամբ իրականացվել է, մյուսները իրականացվել են մասամբ:

    Նկատենք, որ ոչ մի միջոցառում լիովին իրականացված չէ:

    Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ բացի նրանից, որ միջոցառումները հստակ ձևակերպված չեն և դժվարչափելի են, դրանք ոչ ամբողջությամբ են արտացոլում Հայեցակարգում ընդգրկված խնդիրները: Այսինքն՝ անգամ կատարյալ իրականացնելու դեպքում խնդիրների մի մասը մնալու է չլուծված:

    Չնայած նրան, որ միջոցառումներից միայն 2-ն են, որ ֆինանսավորում չեն պահանջում, ՀՔԱ Վանաձորի գրասենյակին միայն մեկ միջոցառման վերաբերյալ է ծախսված ֆինանսական միջոցների մասին տեղեկատվություն տրամադրվել:

    Միջոցառումների մանրամասն նկարագրություններն ու դրանց իրականացման վիճակը ներկայացված են ՏԵՂԵԿԱՆՔՈՒՄ 

    Ուսումնասիրության արդյունքում վերհանված խնդիրների շուրջ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ներկայացրել է հետևյալ առաջարակությունները.

    • ՀՀ Կառավարության կողմից հաստատվող հայեցակարգային փաստաթղթերի իրականացման արդյունավետության ապահովման նպատակով նախատեսել ֆինանսական համարժեք միջոցներ ՀՀ պետական բյուջեից, նախապես ձեռք բերել պայմանավորվածություններ ֆինանսական ներդրումների վերաբերյալ տեղական ինքնակառավարման մարմինների հետ,
    • ՀՀ Կառավարության կողմից հաստատվող հայեցակարգային փաստաթղթերի մշակման և իրականացման գործընթացում ապահովել միջոլորտային համագործակցություն և մասնակցայնություն՝ ներգրավելով համապատասխան նախարարությունների, միջազգային ու հասարակական կազմակերպությունների և շահառու խմբի ներկայացուցիչներին,
    • ՀՀ Կառավարության կողմից հաստատվող հայեցակարգային փաստաթղթերի իրականացումն ապահովող միջոցառումների ծրագրերում ներառվող միջոցառումները ձևակերպել հնարավորինս հստակ՝ հաշվի առնելով չափելիության սկզբունքը և դրանց իրականացման ժամանակագրությունը,
    • ՀՀ Կառավարության կողմից հաստատվող բոլոր հայեցակարգային փաստաթղթերը մշակելիս և իրականացնելիս հիմք ընդունել միջազգային նորմերն ու սկզբունքները:

    Նման թեմաներ

    scroll to top