Չորեքշաբթի , 22 Նոյեմբեր 2017

  •  USD   Առք` 482.00   Վաճառք` 486.00   ՀՀ ԿԲ` 483.66   
  •  EUR   Առք` 565.00   Վաճառք` 573.00   ՀՀ ԿԲ` 567.24   
  •  CHF   Առք` 479.00   Վաճառք` 492.00   ՀՀ ԿԲ` 487.02   
  •  GBP   Առք` 630.00   Վաճառք` 648.00   ՀՀ ԿԲ` 640.22   
  •  RUB   Առք` 8.15   Վաճառք` 8.32   ՀՀ ԿԲ` 8.15   
  •  GEL   Առք` 169.00   Վաճառք` 189.00   ՀՀ ԿԲ` 178.31   
outputra5huxgif
Rain And Snow
Home » Լուրեր » Տարկետումը վերացվեց. ԱԺ-ն ընդունեց աղմկահարույց օրինագիծը

Տարկետումը վերացվեց. ԱԺ-ն ընդունեց աղմկահարույց օրինագիծը

Նոյեմբեր 15, 2017 10:16 Լուրեր, Հասարակություն A+ / A-

2015-azgayin_zhoghov_parliament_of_Armenia_435838207

ՀՀ Ազգային ժողովն այսօր 86 կողմ, 6 դեմ ձայների հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը: Մինչ քվեարկությունը վարման կարգով ելույթ ունեցավ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը` կոչ անելով դեմ քվեարկել օրենքի նախագծին:

Նա հիշեցրեց, որ 4 ուսանող այս պահին հացադուլի մեջ է, 120 գիտաշխատող միացել է դասադուլին, եւ կոչ արեց դեմ քվեարկել օրինագծին:

Նշենք, որ առաջին ընթերցման ժամանակ օրինագծին կողմ էր քվեարկել 89 պատգամավոր, դեմ էին քվեարկել «Ելք» խմբակցության 9 պատգամավորները:

Հիշեցնենք, որ այս նախագծով առաջարկվում է վերացնել տարկետումը, ինչին ուսանողները դեմ են եւ մի քանի օր է՝ դասադուլ են հայտարարել: Դասադուլավորներից 5-ը նոյեմբերի 14-ին առավոտյան հացադուլ էին հայտարարել, նրանցից մեկն ավելի ուշ դադարեցրել էր հացադուլը` առողջական վիճակի վատթարացման պատճառով:

Փայլակ Ֆահրադյան

122488199673267500288781848048447njpg
scroll to top