Երկուշաբթի , 29 Մայիս 2017

  •  USD   Առք` 479.50   Վաճառք` 483.50   ՀՀ ԿԲ` 481.77   
  •  EUR   Առք` 533.00   Վաճառք` 543.00   ՀՀ ԿԲ` 540.26   
  •  CHF   Առք` 482.00   Վաճառք` 500.00   ՀՀ ԿԲ` 496.36   
  •  GBP   Առք` 608.00   Վաճառք` 626.00   ՀՀ ԿԲ` 619.89   
  •  RUB   Առք` 8.43   Վաճառք` 8.60   ՀՀ ԿԲ` 8.50   
  •  GEL   Առք` 186.00   Վաճառք` 207.00   ՀՀ ԿԲ` 199.51   
outputra5huxgif
°
Home » Լուրեր » Տարո՛ն ջան, սիրուն չէ. Փաշինյանը՝ Մաշտոցի պողոտայում

Տարո՛ն ջան, սիրուն չէ. Փաշինյանը՝ Մաշտոցի պողոտայում

Ապրիլ 18, 2017 12:12 Լուրեր, Քաղաքական A+ / A-

109240

ԱԺ պատգամավոր, Երեւանի ավագանու ընտրություններում ԵԼՔ դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ Մաշտոցի պողոտայից ֆեյսբուքյան իր էջում ուղիղ միացմամբ էր հանդես եկել:

Նշենք, որ մի քանի օր է՝ Մաշտոցի պողոտայում խցանումներ են, պայմանավորված այն հանգամանքով, որ ասֆալտը «քերել» են, իսկ  վերանորոգման աշխատանքներ չեն կատարվում: «Սիրելի՛ հայրենակիցներ, ես հիմա գտնվում եմ Երեւանի Մաշտոցի պողոտայում, որտեղ արդեն մի քանի եւ ոչ միայն Մաշտոցի պողոտայում բավականին լուրջ խնդիրներ են առաջացել երթեւեկության հետ կապված: Համապատասխան ծառայությունները քանդել են ասֆալտը, եւ արդեն 4-5 օր է՝ այս իրավիճակն է»,-  ցույց տալով իրավիճակը նշեց Փաշինյանը: «Սա ինչի՞ համար է արվում, ի՞նչ տրամաբանություն է. ուզում են ցույց տան, որ Տարոն Մարգարյանը ասֆալտ է անում: Կենտրոնի երթեւեկությունը 4-5 օր է՝ կաթվածահար է: Պետք է քթի ծակ ունենալ, որ հասկանալ, որ նման բան չեն անում: Եթե քանդեցին, պետք է երկու-երեք ժամ հետո ասֆալտապատել փողոցը»:

Փաշինյանի խոսքով՝  նման իրավիճակը խոսում է այն մասին, որ Երեւանում քաղաքային իշխանություն չկա, կամ նրանք պարզապես խաղում են մարդկանց նյարդերի հետ:

Դիմելով Երեւանի գործող քաղաքապետին՝ Փաշինյանն ասաց. «Ուղղակի ուզում ես ասել. Տարո՛ն ջան, սիրուն չէ»:

Փաշինյանը հայտարարեց, որ Երեւանի քաղաքապետի պաշտոնը ստանձնելուց հետո նման իրավիճակները կբացառվեն: Նա ասաց, որ վաղը առավոտյան նորից կայցելի Մաշտոցի պողոտա՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվել:

Փայլակ Ֆահրադյան

122488199673267500288781848048447njpg
scroll to top