Հինգշաբթի , 24 Օգոստոս 2017

  •  USD   Առք` 477.00   Վաճառք` 480.50   ՀՀ ԿԲ` 478.55   
  •  EUR   Առք` 560.00   Վաճառք` 568.00   ՀՀ ԿԲ` 563.73   
  •  CHF   Առք` 481.00   Վաճառք` 499.00   ՀՀ ԿԲ` 494.42   
  •  GBP   Առք` 601.00   Վաճառք` 620.00   ՀՀ ԿԲ` 612.45   
  •  RUB   Առք` 8.04   Վաճառք` 8.22   ՀՀ ԿԲ` 8.10   
  •  GEL   Առք` 190.00   Վաճառք` 208.00   ՀՀ ԿԲ` 199.48   
outputra5huxgif
Sunny
31°
Home » Լուրեր » Տարոն Մարգարյանը հանդիպել է Ֆրանսիայի Նիս քաղաքի փոխքաղաքապետին

Տարոն Մարգարյանը հանդիպել է Ֆրանսիայի Նիս քաղաքի փոխքաղաքապետին

Դեկտեմբեր 1, 2016 18:24 Լուրեր, Միջազգային A+ / A-

taronԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության երրորդ համաժողովին մասնակցելու նպատակով Երևան այցելած Նիսի քաղաքապետի տեղակալ Ագնես Ռամպալի հետ:

Ողջունելով հյուրին՝  քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ Երևանում անցկացվող Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության երրորդ համաժողովը հրաշալի հնարավորություն է մեկ անգամ ևս քննարկելու ֆրանսիական գործընկեր քաղաքների հետ իրականացվող ծրագրերի ընթացքն ու նախանշելու առաջիկա անելիքները: Անդրադառնալով Երևանի և Նիսի միջև ձևավորված համագործակցությանը՝ Երևանի քաղաքապետն ընդգծել է, որ անհրաժեշտ է նախանշել հստակ ուղղություններ, որոնք հնարավորություն կտան առավել գործնական ու առարկայական դարձնել երկու քաղաքների փոխգործակցությունը:

Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար և քաղաքապետ Տարոն Մարգարյանին փոխանցելով Նիսի գործընկերոջ՝ Ֆիլիպ Պրադալի ջերմ ողջույնները, Նիսի քաղաքապետի տեղակալ Ագնես Ռամպալն իր հերթին նկատել է, որ արդյունավետ համագործակցություն ծավալելու համար իսկապես առկա է լայն դաշտ ինչպես ծրագրերի իրականացման, այնպես էլ փորձի փոխանակման առումով: Ագնես Ռամպալը նշել է, որ տպավորված է Երևանի զարգացման տեմպերով ու հավելել, որ այդ հարցում իսկապես նկատելի է քաղաքային իշխանությունների հետևողականությունն ու որդեգրած քաղաքականությունը:

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top