Կիրակի , 23 Սեպտեմբեր 2018

    outputra5huxgif
    Sunny
    23°
    Home » Լուրեր » Տարոն Մարգարյանը հանդիպել է Մոսկվայի կառավարության նախարարի հետ

    Տարոն Մարգարյանը հանդիպել է Մոսկվայի կառավարության նախարարի հետ

    Հոկտեմբեր 13, 2017 17:50 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    27a90b2d6d9510044c350dda09cc23ee2f0308d7

    Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Էրեբունի-Երևան 2799» տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևան այցելած Մոսկվայի կառավարության նախարար, սոցիալական պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Վլադիմիր Պետրոսյանի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև Մոսկվայում Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչության ղեկավար Մակար Նահապետյանը։

    Ողջունելով հյուրին` քաղաքապետը նախ շնորհակալություն է հայտնել տոնին մասնակցելու հրավերն ընդունելու համար և, բարձր գնահատելով երկու մայրաքաղաքների միջև ձևավորված բարեկամական սերտ կապերն ու գործընկերային հարաբերությունները, ընդգծել է երկուստեք հարաբերությունների խորացման և ամրապնդման կարևորությունը:

    «Մոսկվայի հետ համագործակցության ծրագրերի ընդլայնումը մեր կարևոր ուղղություններից է, և համոզված եմ, որ ձևավորված գործնական մթնոլորտը շարունակելու է զարգանալ՝ ապահովելով համատեղ ծրագրերի շարունակականությունը: Վստահ եմ, որ համատեղելով մեր ուժերը` նոր որակ կհաղորդենք երկու մայրաքաղաքների փոխգործակցության ամրապնդմանն ու ընդլայնմանը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

    Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և հրավերի համար` Մոսկվայի կառավարության նախարար, սոցիալական պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Վլադիմիր Պետրոսյանը նախ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի ջերմ ողջույններն ու Երևանի տոնի առթիվ շնորհավորանքն է փոխանցել Տարոն Մարգարյանին՝ ընդգծելով, որ Մոսկվան բարձր է գնահատում Երևանի հետ փոխգործակցությունն ու վստահեցրել է, որ այն ավելի ընդլայնելու և զարգացնելու ուղղությամբ տարվող աշխատանքները շարունակական են:

    Քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր հերթին փոխադարձաբար իր ողջույններն է փոխանցել Սերգեյ Սոբյանինին՝ սրտանց հրավիրելով հաջորդ տարի այցելել Երևան` մասնակցելու մայրաքաղաքի հիմնադրման 2800-ամյակի հոբելյանական միջոցառումներին:
    Հանդիպման շրջանակում քննարկվել են նաև հարցեր՝ Մոսկվայում նախատեսված Երևանի օրերի անցկացման հետ կապված:

     

    Նման թեմաներ

    scroll to top