Կիրակի , 27 Մայիս 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    15°
    Home » Լուրեր » Տարոն Մարգարյանը հեռախոսազրույց է ունեցել Վալերի Օսիպյանի հետ

    Տարոն Մարգարյանը հեռախոսազրույց է ունեցել Վալերի Օսիպյանի հետ

    Տարոն Մարգարյանը հեռախոսազրույց է ունեցել Վալերի Օսիպյանի հետ
    Մայիս 16, 2018 15:56 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ քաղաքապետարանի շենք ներխուժմամբ պայմանավորված քաղաքապետ Տարոն Մարգարյանը հեռախոսազրույց է ունեցել ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ։

    Ոստիկանապետը հայտնել է, որ բացատրական աշխատանքներ են տարվում դեպքի առնչությամբ ցուցարարների հետ։

    Նշենք, որ ցուցարարները «Մերժենք Տարոնին և իր բարեկարգումը» կոչով Երևանի Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի հետնամասում գտնվող պուրակի մոտ բողոքի ակցիա իրականացնելուց հետո շարժվեցին դեպքի քաղաքապետարան։ Նրանք պահանջում են հանդիպում Տարոն Մարգարյանի հետ։

    Ցուցարարներին հաջողվեց ներխուժել Երևանի շենք։ Աշխատողները երրորդ հարկում փակեցին նրանց ճանապարհը։

    Երևանի քաղաքապետարանը դիմեց ոստիկանություն՝ պահանջելով «ձեռնարկել միջոցներ ոչ օրինական գործողությունները դադարեցնելու և քաղաքապետարանի բնականոն գործունեությունը վերականգնելու համար»։

    Նման թեմաներ

    scroll to top