Երեքշաբթի , 17 Հուլիս 2018

    outputra5huxgif
    Mostly Sunny
    18°
    Home » Լուրեր » Տարոն Մարգարյանը պաշտոնապես հրաժարական տվեց

    Տարոն Մարգարյանը պաշտոնապես հրաժարական տվեց

    Տարոն Մարգարյանը պաշտոնապես հրաժարական տվեց
    Հուլիս 9, 2018 18:38 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Սիրելի՛ համաքաղաքացիներ, 

    խոսքս ուղղում եմ ձեզ՝ հայտնելու Երևանի քաղաքապետի պաշտոնից հրաժարվելու իմ որոշման մասին և շնորհակալությունս հայտնելու ձեզանից յուրաքանչյուրին՝ համագործակցության ու համատեղ աշխատանքի համար։
    Միասին անցած ճանապարհի ընթացքում փորձել եմ լսել ձեզանից յուրաքանչյուրի ձայնը և քայլ առ քայլ կարգավորել մայրաքաղաքի խնդիրները, եղել խոստմանս ու ծրագրերիս հավատարիմ։ Այդ առումով, ակնկալում եմ ներողամտություն մեր բոլոր այն համաքաղաքացիներից, որոնց հետ մեր համատեղ ճանապարհն ընդհատվում է։
    Շնորհակալությունս եմ հայտնում Երևանի ավագանու իմ գործընկերներին, Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերին, գործընկեր կառույցներին և անհատներին՝ համատեղ աշխատանքի ու միասին անցած ուղու համար։

    scroll to top