Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի դեմ բողոքի ակցիան շարունակվում է: Քաղաքացիները պահանջում են պատժել Մյասնիկյանի արձանի հետնամասի այգու ծառերը հատելու եւ այն իբր բարեկարգելու համար:
Գրել էինք, որ ցուցարարները ներխուժել են Երեւանի քաղաքապետարան, պահանջում են Տարոն Մարգարյանի հետ հանդիպում: Նրանք վանկարկում են՝ Տարո՛ն, հեռացի՛ր:
Փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը նորից եկավ ցուցարարների մոտ եւ հայտնեց, թե Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարանը պատրաստ է լսելու քաղաքացիներին, բայց քաղաքապետարանում հանդիպումը հնարավոր չէ կազմակերպել:
Մանրամասները՝ տեսանյութում: