Երկուշաբթի , 18 Դեկտեմբեր 2017

  •  USD   Առք` 480.50   Վաճառք` 484.50   ՀՀ ԿԲ` 482.36   
  •  EUR   Առք` 563.00   Վաճառք` 571.00   ՀՀ ԿԲ` 568.99   
  •  CHF   Առք` 477.00   Վաճառք` 490.00   ՀՀ ԿԲ` 488.37   
  •  GBP   Առք` 632.00   Վաճառք` 650.00   ՀՀ ԿԲ` 647.76   
  •  RUB   Առք` 8.13   Վաճառք` 8.30   ՀՀ ԿԲ` 8.19   
  •  GEL   Առք` 178.00   Վաճառք` 198.00   ՀՀ ԿԲ` 188.42   
outputra5huxgif
°
Home » Լուրեր » Տարոն Մարգարյանը խոստանում է հաջորդ պաշտոնավարման ընթացքում լուծել տրանսպորտի խնդիրը

Տարոն Մարգարյանը խոստանում է հաջորդ պաշտոնավարման ընթացքում լուծել տրանսպորտի խնդիրը

Ապրիլ 21, 2017 21:22 Լուրեր, Քաղաքական A+ / A-

N1rdi_C2jz
«Եթե երևանցիները վստահեն մեզ, շատ կարճ ժամանակահատվածում կտեսնեն տրանսպորտի խնդրի լուծումը»,- այս մասին այսօր՝ ապրիլի 21-ին, Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի մեկնարկին, լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանը։

Դիտարկմանը, թե  գործող թիմը վեց տարի ուներ այդ խնդիրները լուծելու համար, Տարոն Մարգարյանն ասաց, որ այս տարիների ընթացքում միջազգային փորձն է ուսումնասիրվել, քայլեր են ձեռնարկվում այդ ուղղությամբ, խորհրդատու կա արդեն, ում ներկայացվել են խնդրի լուծման բոլոր առաջարկները․ «Տրանսպորտի ոլորտում մեծ բարեփոխումներ են իրականացվելու, ուղղակի խոսքեր պետք է չլինեն, քաղաքացիներին պետք է խնդրենք, որպեսզի մի քիչ համբերատար լինեն եւ մենք կարճ ժամանակում կփորձենք լուծել այդ խնդիրը»։

Նշենք, որ Երեւանի ավագանու ընտրությունները կայանալու են մայիսի 14-ին, որին մասնակցում են երեք ուժեր՝ ՀՀԿ-ն, որի քաղաքապետի թեկնածուն Տարոն Մարգարյանն է, «Ելք» դաշինքը, որի քաղաքապետի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է, եւ «Երկիր Ծիրանի» կուսակցությունը, որի թեկնածուն Զարուհի Փոստանջյանն է:

 

Նման թեմաներ

scroll to top