Գլխավոր Լուրեր Տարոն Մարգարյանի ուղերձը Շինարարի օրվա առթիվ

Տարոն Մարգարյանի ուղերձը Շինարարի օրվա առթիվ

6
0

b229b27037a56112c699f891994750168502000a

Հարգելի շինարարներ,

ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Շինարարի օրվա առթիվ:
Մասնագիտական այս տոնը ևս մեկ առիթ է վերահաստատելու այն խորը հարգանքը, որ մեր ժողովուրդը տածում է շինարարների նկատմամբ: Եվ դա, իրավամբ, արդարացված է, քանզի հայ շինարարներն, իրենց ուրույն ոճով և ձեռագրով, առանձնացել են բոլոր ժամանակներում, ինչի շնորհիվ էլ նրանց ձեռամբ կերտված բազմադարյա կոթողները մինչ օրս շարունակում են հիացնել բոլորին:
Այսօր արդեն ձեզ է վստահված մեր բազմահմուտ շինարարների պատվաբեր գործի շարունակումը: Դուք եք դարավոր այդ ավանդույթների շարունակականության, նաև մեր երկրի ու սիրելի քաղաքի շենացման ապահովման պատասխանատուները:
Սիրելի շինարարներ,
մշտապես արարման ձգտող մեր ժողովուրդի համար երկրի առաջընթացի և կայուն զարգացման խորհրդանիշերից մեկն էլ շինարարի չլռող մուրճի ձայնն է: Ու ես վստա՛հ եմ, որ ձեր շնորհիվ այդ ձայնը կշարունակի հնչել միշտ՝ շենացնելով մեր երկիրը: Բոլորիդ մաղթում եմ քաջառողջություն, մասնագիտական նորանոր հաջողություններ ու ապագա սերունդներին մնայուն արժեքներ փոխանցելու անսպառ հաստատակամություն: Նույն նվիրումով շարունակե՛ք Հայաստանի ու մայրաքաղաք Երևանի շենացման շնորհակալ գործը։
ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Երևանի քաղաքապետ