Երկուշաբթի , 24 Սեպտեմբեր 2018

    outputra5huxgif
    Clear
    12°
    Home » Լուրեր » Տարոն Մարգարյանի հրաժարականի հետհաշվարկը

    Տարոն Մարգարյանի հրաժարականի հետհաշվարկը

    Հոկտեմբեր 13, 2017 12:20 Լուրեր, Վերլուծական, Քաղաքական A+ / A-

    Taron-Serj

    «Տո վե´ր ընգի տեղդ, տավա´ր». փոխքաղաքապետը` «Երկիր ծիրանիի» անդամին, «Ասում են՝ կնոջը վիրավորում են, ի՞նչ կին, ա´յ բոզ». ՀՀԿ խմբակցության անդամ Լևոն Իգիթյանը` «Երկիր ծիրանի» խմբակցության անդամին, «Ռեխներդ բացելուց առաջ հաշի´վ տվեք ձեզ». փոխքաղաքապետ Կամո Արեյանը`  ընդդիմադիր խմբակցության անդամներին: Սրանք Երեւանի ավագանու հոկտեմբերի 11-ի նիստում  տեղի ունեցած միջադեպերից արտահայտություններ էին: Երևանի ավագանու նիստում Հանրապետական խմբակցության անդամները ամեն անգամ ցույց են տալիս իրենց ինքնագնահատականը,  Կամո Արեյանի բնորոշմամբ` «ռեխները» բացելով յուրաքանչյուրն ինչպես կարող է: Օրինակ` Լեւոն Իգիթյանը սովոր է, որ կնոջ ներկայությամբ կարելի է հայհոյել: Նա «տղամարդու» այն տեսակն է, որին հիացմունք է պատճառում, երբ ինքն ու իր «սեռին» պատկանող մյուս ներկայացուցիչները կարող են կնոջը վիրավորել:

    Ակնհայտ է, որ իգիթյանների եւ արեյանների պահվածքն առաջացնում էր Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության մյուս անդամների, այդ թվում` կանանց հիացմունքն ու հրճվանքը: Քաղաքապետի աթոռին նստած Մարգարյան Տարոնն էլ, բնականաբար, ծպտուն չէր հանում: Սա ինքնին խոսում է այն մասին, որ վերընտրված Մարգարյանը իր տեղում չէ:  Մարգարյան Տարոնի կյանքը դժոխքի վերածելու «Երկիր ծիրանի» կուսակցության նախընտրական խոստումը իրագործվում է: Այլ հարց է, թե ինչպես է «դրախտային» կյանքով ապրող,  «անհասկանալի» ճանապարհով հարստացած Տարոն Մարգարյանն իր թիմի հետ ադապտացվում «դժոխքին»:

    ՀՀԿ-ական քաղաքապետին պաշտպանելու մոլուցքով տառապող ՀՀԿ-ական ավագանու անդամների պահվածքը նախևառաջ պետք է մտահոգի իշխանական վերնախավին: «Երկիր ծիրանի» կուսակցության անդամների` ավագանու նիստում բարձրացրած հարցերը գուցե քաղաքական չեն, գուցե հանրային տեսանկյունից հետաքրքրություն չեն ներկայացնում, սակայն այս ամենը ճաշակի հարց է, նույն այն ճաշակի, որով ձեւավորված է ավագանու ՀՀԿ խմբակցությունը:

    Նկատենք, որ ավագանու նախորդ նիստում էլ էին հանրապետականները վիրավորական արտահայտություններ արել, իսկ հոկտեմբերի 11-ի նիստում կտրուկ բարձրացրին վիրավորական արտահայտությունների նշաձողը: Այս ամենից հետո, իհարկե, Տարոն Մարգարյանը նետվել էր տեսախցիկների առաջ մեկնաբանություններ հնչեցնելու, սակայն ինչպես մյուս դեպքերում այդ անգամ էլ ստացվել էր անհեթեթ նախադասությունների շարք: Տարոն Մարգարյանն ու իր թիմը նախեւառաջ խայտառակում են «ժողովրդավարության» ճանապարհով «քայլող» ՀՀԿ-ական վերնախավին եւ առաջին հերթին Սերժ Սարգսյանին: Ավագանու հաջորդ նիստերը, նկատի ունենալով նախորդ զարգացումները, կարող են առավել վտանգավոր հետեւանքներ ունենալ:

    Նշենք, որ այսօր մամուլում տեղեկություններ են շրջանառվել, որ ավագանու ՀՀԿ խմբակցության անդամների լկտի պահվածքը քննարկվել է նաեւ Բաղրամյան 26-ում: Ըստ հրապարակումների` Մարգարյան Տարոնին խիստ զգուշացվել է ձգել ենթակաների ականջները: Չի բացառվում, որ Տարոն Մարգարյանի հրաժարականի հետհաշվարկը տրված է:

     Փայլակ Ֆահրադյան

    scroll to top