Գլխավոր Լուրեր Տավուշի մարզպետը և Արամ Ա կաթողիկոսը հանդիպել են

Տավուշի մարզպետը և Արամ Ա կաթողիկոսը հանդիպել են

1
0

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը և Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը Լիբանան կատարած պաշտոնական այցի ընթացքում հյուրընկալվել են Կիլիկիայի թեմի առաջնորդ Արամ Առաջին կաթողիկոսին։

Հանդիպմանը մասնակցել է նաև Լիբանանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան պարոն
Վահագն Աթաբեկյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայատանում ընթացող գործընթացներին լիբանանահայ և, ընդհանրապես, սփյուռքահայ համայնքների առավել ակտիվ մասնակցության հեռանկարները։

Ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ հատկապես հայապահպան և պետականաշեն ծրագրերում առավելագույն մասնակցության նպատակով, հատկապես դեպի Հայաստան սփյուռքահայ շարժման խթանման տեսանկյունից ամուր կապեր հաստատելու վերաբերյալ։ Վեհափառ Հայրապետը ցանկություն է հայտնել առաջիկա առիթին այցելել Տավուշ։