Գլխավոր Լուրեր Տավուշի մարզում 12-ամյա թոռը տանիքում հայտնաբերել է տատի կախված դին

Տավուշի մարզում 12-ամյա թոռը տանիքում հայտնաբերել է տատի կախված դին

16
0

Հունվարի 5-ին ինքնասպանության դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 15:40-ի սահմաններում Ոստիկանության Տավուշի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Նորաշեն գյուղի տներից մեկում կնոջ դի կա կախված։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր է ժամանել Ոստիկանության Տավուշի բաժնի օպերատիվ խումբը։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնի քննիչները։

Ոստիկանները նշված գյուղի տներից մեկի տանիքում պարանով կախված վիճակում հայտնաբերել են 74-ամյա Ե. Փ.-ի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ տատիկին տանիքում կախված հայտնաբերել է նրա 12-ամյա թոռնիկը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում: