Գլխավոր Լուրեր Տավուշի մարզում շրջվել է զինծառայողների տեղափոխող բեռնատարը

Տավուշի մարզում շրջվել է զինծառայողների տեղափոխող բեռնատարը

0
0

Տավուշի մարզում, այսօր՝ օգոստոսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 03:30-ի սահմաններում, դեռեւս չպարզված հանգամանքներում Բաղանիս գյուղի մոտ տեղակայված ՀՀ ՊՆ զորամասի հարեւանությամբ ГАЗ 66 մակնիշի ՊՆ 6710 Շ համարանիշի ավտոմեքենան կողաշրջվել է:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետեւանքով ավտոմեքենայում գտնվող 25-ամյա Խորեն Գ.-ն, 26-ամյա Ծովակ Ա.-ն, 26-ամյա Սամսոն Հ.-ն, 27-ամյա Արթուր Պ.-ն, 29-ամյա Ֆրոնտիկ Ս.-ն, 25-ամյա Ֆրունզիկ Պ.-ն, 29-ամյա Անդրանիկ Հ.-ն, 25-ամյա Արսեն Ե.-ն, 25-ամյա Վահե Հ.-ն, 27-ամյա Էդգար Հ.-ն եւ 32-ամյա Հայկ Շ.-ն թեթեւ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն:

Վիրավորներից մի մասին ավտոմեքենայից դուրս են բերել զինծառայողները, մի մասին էլ օպերատիվորեն դեպքի վայր ժամանած արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:

Ոստիկանությունն ու ռազմական ոստիկանությունը պարզում են վարորդի ինքնությունը: Աղբյուրի տեղեկություններով, բոլոր վիրավորները պայմանագրային զինծառայողներ են, նրանց կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում: